Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին խոսակցությունները չեն դադարում: Բոլորը սպասում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի արձագանքին: 17 դրամով էլեկտրաէներգիայի գինը բարձրացնելու կամ չբարձրացնելու գործում հանձնաժողովը էական դեր է խաղում, չնայած, որ իր դերակատարությունը կունենա նաև ԱԺ-ն:

Իսկ ո՞վ է այսպիսի կարևոր որոշում կայացնող «մարմնի գլուխը»...ո՞ւմ խոսքին է սպասում մի ամբողջ ժողովուրդ:

Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից՝ նախագահ, նախագահի տեղակալ և երեք անդամ։ Հանձնաժողովի անդամներին, նախագահին և նախագահի տեղակալին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ: 

Ռոբերտ Նազարյան. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

Ուսումնասիրելով Էթիկայի հանձնաժողով նրա կողմից ներկայացված հայտարարագիրը տեսնում ենք, որ պարոն Նազարյանին, որպես սպառող, հնարավոր է նաև չհուզի 17 դրամով թանկացման հարցը: Նա հայտարարագրել է 112,000 ԱՄՆ դոլար և 12,000,000 դրամ դրամական միջոցներ, իսկ հարկային տարում նրա եկամուտները կազմել են 8,435,756 դրամ, գումարած 8,300 դոլար այլ եկամուտ:

Ռոբերտ Նազարյանի կայացրած որոշումները մեծ ազեդցություն ունեն հասարակության վրա, իսկ նա նույնիսկ չի ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին և իրազեկել հասարակությանը գործի ընթացքին: Սակագնի 17 դրամով թանկացնելու որոշումը կայացնում են մարդկանց մի խումբ, որոնք աստղաբաշխական թվերի հասնող դրամական միջոցներ ունեն և նույնքան ճոխ աշխատավարձ են ստանում:

Շուտով մենք բոլորս կիմանանք ադյո՞ք Նազարյանի կայացրած որոշումների «քաշվածը թե՞ շահածն» են հայաստանցիները:

Նյութի աղբյուրը՝ YerevanNews.am