Քիչ առաջ կայքերից մեկում գրել էին, որ ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը ցուցմունք է տվել և ընդունել է իր մեղքը:
YerevanNews.am-ի հետ զրույցում Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հերքեց տարածված լուրերը, այն որակելով որպես բացարձակ սուտ:
«Բացարձակ սուտ է, իրականությանը չհամապատասխանող»,-իր խոսքում նշեց Ալեքսանդր Սիրունյանը:
Հիշեցնենք, նա կալանավորվել է մարտի 5-ին` ԱԻՄ նախագահ, Պարույր Հայրիկյանի դեմ սպանություն կատարելու դեպքով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով:
Նա մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար: