Հանրապետության տարածքում
Հունիսի 2-6-ին երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ. արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 02-03-ին էապես չի փոխվի, 04-06-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում
Հունիսի 2-6-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ: