Հունիսի 1-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Ռ.-ի անվամբ քաղաքացի Ն. Մ.-ի կողմից բերված սառնարանի միջից հայտնաբերել և առգրավել են 7 բջջային հեռախոսներ՝ իրենց լիցքավորիչներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:

Լիցքավորիչներից մեկի միջից զննությամբ հայտնաբերվել է ընդհանուրը՝ 3,2 գրամ քաշով պոլիէթիլենային տոպրակով փոքր չափի երեք գունդ՝ սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածով:

Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: