Հունիսի 2-ին, ժամը 07.30-ին վերսկսվել են Վ. Տ.-ի որոնողափրկարարական աշխատանքները:

Ժամը 10.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վ. Տ.-ն (Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, ծնվ.1986 թ.) մոլորվել և հայտնվել է Տավուշի մարզի Հաղարծին գյուղի տարածքում :

Նշենք նաև, որ հունիսի 1-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Ռեդ Հոթել հյուրանոցի այցելուն՝ Վ. Տ.-ն (մոտ 28 տարեկան) ժամը 12.00-ի սահմաններում դուրս է եկել հյուրանոցից՝ հայտնելով, որ ավտոմեքենայով մեկնելու է «Գոշավանք» վանական հալալիր, այնուհետև՝ ոտքով Պարզ լիճ: Քաղաքացին