Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երեւանի Օղակաձեւ զբոսայգու 6-րդ հատվածում գտնվող սրճարանի մոտից Կենտրոնականի բաժին են հրավիրել 21-ամյա Գուրգեն Գ.-ին և բերման ենթարկել 28-ամյա Դավիթ Ա.-ին, 26-ամյա Էդգար Մ.-ին, 26-ամյա Անուշավան Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք ժամը 22.30-ին նշված վայրում վիճաբանել են և ձեռքերով հարվածներ հասցրել իրար` պատճառելով վնասվածքներ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: