ՀՀԿ խմակցության անդամ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գրո'ղը տանի: Չար կատակ չէր, ինչին այս օրերին բոլորս սովորել ենք: Պարույր Հայրիկյանի նկատմամբ իսկապես մահափորձ է կատարվել:
Չգիտեմ, այդ ո՞ր մի ստահակն է իրեն իրավունք վերապահել նման պատվեր տալ, այդ ո՞ր մի ճիճուն է մտահղացել ու իրականացրել նման հրեշավոր ստորություն: Այդ ո՞ր մի կենդանին է մտածել, որ քաղաքական իրավիճակի կամ շահի իր թվացյալ պատկերացումները բավարար են՝ ձեռք բարձրացնելու մի մարդու վրա, ով համարյա մի ամբողջ ժողովրդի գործ է արել: Չե'ք մարսելու: Հաստատ չե'ք մարսելու:
Հ.Գ. Մեզ ողջ հերոսներ պետք չեն: Թու՜ մեզ բոլորիս»: