«ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի (Հայկոոպի Աբո) դրամական միջոցները տարեցտարի ավելանում են նույնիսկ պաշտոնական տվյալներով: 2013 թվականին պատգամավորի դրամական միջոցները կազմել են 120 հազար եվրո, 2014-ին150 հազար: Մինչդեռ նա տարեկան ստանում է ընդամենը 4 մլն դրամ աշխատավարձ և որպես պատգամավոր իրավունք չունի այլ եկամուտ ապահովող գործունեություն ծավալել: Թերևս դրա համար էլ, ինչպես իսկական, ավանդական հայ տղամարդ, Մանուկյանը նաև կնոջ անունով է «մի քանի բան գրել»: Աիդա Մանուկյանը, ըստ պաշտոնական հայտարարագրի, նախորդ տարվա դրությամբ ունեցել է 50 հազար եվրո: Բացի այդ՝ պատգամավորն ու իր կինը վարձակալության դիմաց ընդհանուր հաշվով 33 մլն դրամ գումար են ստացել»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: