«Առավոտ» թերթը գրում է.
«Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը չի հայտարարագրել որևէ շարժական կամ անշարժ գույք, միայն ներկայացրել է, որ աշխատավարձ է ստանում: «Առավոտի» այս դիտարկմանն ի պատասխան՝ նախարարն ասաց. «Չունեմ»:
Մեր հարթին՝ բա որտե՞ղ եք ապրում, ինչպե՞ս եք առանց մեքենայի երթևեկում, նա պատասխանեց. «Ես ինչ ամուսնացել եմ, ապրում եմ ամուսնուս տանը: Հայկական ադաթով հարս եմ գնացել ամուսնուս տուն: Ընդհանրապես մեր ընտանիքը մասնավոր մեքենա չունի»:
Մենք նաև հետաքրքրվեցինք՝ Ձեր պաշտոնավարումից ի վեր Ձեր դրամական միջոցները գրեթե չեն ավելացել, ոչ մի փոփոխություն չկա, նախարարը պատասխանեց. «Ես բինզես չունեմ, ինչ կա՝ էդ ա: Կողմնակի եկամուտ չունեմ: Ես ունեմ ընտանիք, որը միշտ ինձ ամեն ինչում սատարում է, որդիներ ունեմ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: