ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Կոտայքի մարզի 27-ամյա բնակիչ Մխիթարյանին Երեւանում սպանելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Առերեւույթ հանցագործություն կատարած անձին առաջադրվել է մեղադրանք։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2015 թվականի մայիսի 21-ին Մխիթարյանից գրավոր հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 18:30-ին, իր կնոջ բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ոմն Դավթյան, գրպանից հանելով ծալովի դանակը, հարվածել է գոտկատեղին եւ ծնոտին` պատճառելով մարմնական վնասվածք:
Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ տուժած քաղաքացին իր կնոջ բնակարանում 2015 թվականի մայիսի 21-ին հյուրընկալել է ընկերներին, որոնց թվում է եղել նաեւ 32-ամյա Դավթյանը:
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ժամը 19:00-ի սահմաններում առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ 32-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել Մխիթարյանին` պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած արնահոսող, չթափանցող եւ կզակի կտրած-ծակած մարմնական վնասվածքներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցրել, քանի որ մյուս ընկերը միջամտել է վիճաբանությանը եւ ձեռքից վերցրել դանակը:
Մխիթարյանը դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն եւ ստացել համապատասխան բժշկական օգնություն:
32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար, ով ընդունել է առաջադրված մեղադրանքը եւ շարժառիթների վերաբերյալ տվել ցուցմունք։
Նշանակվել են դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					