«Իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է 2018թ. իշխանության կադրային սցենարը, որում գլխավոր տեղերից մեկը հատկացվում է ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանին: ՊՆ շրջանակներից ասում են, որ նրա համար նախատեսված է ԳՇ հրամանատարի պաշտոնը՝ Յուրի Խաչատուրովի տեղը, որից հետո՝ ՊՆ նախարար, եթե Սեյրան Օհանյանին նախագահ կարգելու նպատակներն իրագործվեն: Երեկ փորձեցինք Մովսես Հակոբյանից ճշտել՝ արդյո՞ք իր տեղափոխվելու հարցը առաջ են քաշել, եթե այո, ապա ի՞նչ առաջարկ է ստացել: «Զինվորականներին չեն առաջարկում, նշանակում են», - պատասխանեց նա»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: