Հանրապետության տարածքում

Հունիսի 4-ի գիշերը, 5-ին շրջանների զգալի մասում, 4-ին, 6-8-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ. արագությամբ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 4-7-ը էապես չի փոխվի, 8-ի ցերեկը արևելյան շրջաններում կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում

Հունիսի 4-ի գիշերը, 5-ին օրվա երկրորդ կեսին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ, 4-ին, 6-8-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: