Հալեպում նշվեց ԱՄԺՏ-ի (Արամ Մանուկյան Ժողովրդային Տան՝ մի եռահարկ շենք, որը տրամադրված է Հալեպում ազգային գործունեության համար, շենքում գործում են նաև ճաշարաններ, ուր հալեպահայերը կարող են իրենց առիթները նշել հայկական միջավայրում) հիմնադրման 25-ամյակը։
Հալեպահայության ամրոց ԱՄԺՏ-ը նաև պատերազմի տարիներին ապաստան դարձավ հալեպահայերի համար, որոնց կենտրոնը պատերազմական իրավիճակից ռմբակոծվեց և կրեց մեծ նյութական վնասներ։
Նաև Հալեպում բացումն է տեղի ունեցել Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում աղքատների ապաստանելու սենյակ։