Հունիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանին:

Հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ ընթացող զարգացումները։

Զրուցակիցներն անդրադարձան ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների՝ Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդգրկված ձևակերպումներին։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ գործող նախագահի՝ տարածաշրջան կատարած այցելության, Հայաստանի և Արցախի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների շուրջ։

Հայաստանի և Արցախի արտգործնախարարները քննարկեցին երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր: