Այսօր՝ հունիսի 4-ին, «Նաիրիտ»-ի աշխատակիցներն իրենց աշխատավարձերի վճարման պահանջով կրկին կառավարության դիմաց էին։

Ավելի ուշ ցուցարարները տեղափոխվեցին կառավարության շենքի դիմացից դեպի Տիգրան Մեծ փողոց՝ փակելով ճանապարհը։

Ցուցարարների մի մասը նստած էր գետնին, սակայն այնուամենայնիվ համաձայնեցին ճանապարհը բացել` տալով մի որոշ ժամանակ աշխատավարձերը վճարելու համար։

Իսկ եթե այս անգամ էլ խոստումը չկատարվի, ապա երեքշաբթի օրվանից նրանք կսկսեն անժամկետ նստացույց։