«Մեր տեղեկություններով, Աբովյանի ընտրություններում առաջադրված Արթուր Հարությունյանը պատրաստվում է վերջին «գրոհին», նա հրահանգել է իր թիմակիցներին ընտրությունների օրը՝ հունիսի 7-ին, վիճաբանել ընտրական հանձնաժողովի անդամների հետ, ընտրակեղծիքների իմիտացիա, աղմուկ բարձրացնել:
Տեսնելով, որ իշխանության թեկնածուի քարոզարշավն անցնում է անաղմուկ, առանց կոնֆլիկտների, Պալաչին խորհուրդ են տվել «հարամել» ընտրություններն ու համատարած ընտրակեղծիքների տպավորություն ստեղծել, որ ցույց տան, թե Գագիկ Ծառուկյանը նույնիսկ հարազատ Աբովյանում մեծ խնդիրներով է իր թեկնածուին անցկացնում: Սակայն քարոզարշավը ցույց տվեց, որ Ծառուկյանի «ֆազենդայում» իր փեսայի կառավարման տարիներին այնքան խնդիրներ են կուտակվել, որ աբովյանցիների մի մասը պատրաստ է անգամ պալաչներին ձայն տալ, միայն թե ծառուկյանական թեկնածուն չանցնի: Այս կարծրատիպը կոտրելու համար Վահագն Գևորգյանից շատ ջանք է պահանջվելու»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: