«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում որոշել են անգլերեն պարապել, այն էլ զրոյից՝ ստարտեր մակարդակով։ Այս մասին թերթը տեղեկացել է կառավարության՝ մեկ անձից կատարված գնումերի բաժնից։ Կայքում նշված է, որ պետբյուջեից դրա համար վճարվել է 234 հազար դրամ՝ Սյուզաննա Խաչատրյան անունով մի անձի, որպես կատարող, ում հետ կնքվել է պայմանագիրը։
«Ինչո՞ւ են երկրի օրենսդիր մարմնում որոշել անգլերենի պարապմունքներ կազմակերպել աշխատակազմի անդամների համար այն դեպքում, երբ այսօր նույնիսկ հավաքարար աշխատելու համար ագլերեն իմացություն են պահանջում, իսկ Ազգային ժողովում, փաստորեն, ընդունում, հետո են սկսում անգլերեն սովորեցնել, այն էլ սկսնակի մակարդակից»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում