Մեկնարկել է հայոց լեզու և գրականություն առարկայի միասնական քննությունը, որին այս տարի մասնակցում է շուրջ 7000 դիմորդ: 

Դիմորդներից մի քանիսը այս տարի ևս խոսեցին շտեմարաններում առկա սխալների մասին՝ նշելով, որ չեն շտկվել նախորդ տարվա սխալները և տեղ են գտել այս ուսումնական տարվա շտեմարանում:

«Սխալներ հայտնաբերել եմ հնչյունաբանության բաժնում, ուղղագրության հետ կապված, նաև շարահյուսություն բաժնում, որտեղ միանգամից երեք հարց իրար ետևից սխալ էին»,- ասում է դիմորդներից մեկը:

Տեսանյութը՝ tert.am-ի