Ռուսաստանի կառավարությունը մեծացրել է նվազագույն սպառողական զամբյուղի մեծությունը գրեթե 25 դոլարի չափով: Որոշումը ստորագրվել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կողմից:
Համաձայն նոր որոշման 1 շնչի հաշվով սպառողական զամբյուղի նվազագույն մակարդակը կազմում է 9662 ռուբլի (172 դոլար): Ընդ որում, նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմում էր 8234 ռուբլի: Եթե փոփոխությունը արտահայտենք տոկոսներով, ապա կստացվի, որ կառավարությունը նվազագույն սպառողական զամբյուղը մեծացրել է 17,1%:
Համեմատության համար նշենք, որ ՀՀ-ում 2014թ. չորրոդ եռամսյակում յուրաքանչյուր չափահաս հայաստանցու նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է ամսական 56 հազար 200 դրամ, ինչը կազմում է 117 դոլար: