Հայաստանի իշխանությանը գտնվողներին դեռ վաղուց պետք է կոչեինք «Հայաստանի ինքնակոչ տերեր»:
Իշխանությունը լինում է ժողովրդինը և ժողովուրդն էլ ընտրում ու ձևավորում է այդ իշխանությանը:

Ժողովուրդը վաղուց ընտրությամբ ոչինչ չի որոշում և «իշխանությունն» էլ վաղուց հաշվետու չէ ժողովրդին ու անում է, ինչ ուզում է, քանի որ ինքն է որոշողը, նշանակողն ու պատժողը:
Այսքանից հետո չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ինչ-ինչ խնդիրների օրինական լուծման համար գնում են Բ26, կառավարություն կամ էլ ԱԺ: Չեմ կարող նաև հավատալ նրանց, ովքեր պատրաստվում են պայքարի մտնել հանցագործների տիրույթում և նրանց խաղի կանոններով:

Խնդիրները օրինական լուծում կստանան, երբ այդ շենքերում նստածներին ժողովուրը դուրս կշպրտի և օրինական իշխանություն կձևավորի:

Ինքնակոչ տերերին պետք է ցույց տալ դռան տեղը:

Արման Մուշեղյան