Տեսնելով, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման գործը գլուխ չեն բերում՝ իշխանությունները կարծես թե փորձում են նոր լուծում գտնել, որը հանդուրժելի կլինի թե՛ ազգաբնակչության համար, թե՛ ՀԷՑ-ի։
Ըստ այդմ, քննարկվում է մի տարբերակ, որով էլեկտրաէներգիայի սակագինը չի թանկացվի, իսկ որպեսզի ՀԷՑ-ն էլ դժգոհ չմնա ու ստանա իր գերշահույթը, միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններն ավելի էժան գնով այն վաճառեն ՀԷՑ-ին։ Ասում են, որ արդեն իսկ համապատասխան որոշում կայացվել է Ատոմակայանի մասով ու այն էլեկտրաէներգիան 10 տոկոս ավելի էժանով է վաճառելու...
Թվում է, թե հանդուրժելի փոխզիջում է, բայց ես պնդում եմ, որ սա ծածկադմփոց անել է, քանի որ ըստ էության չի լուծում այս իրավիճակի գերխնդիրը՝ ՀԷՑ-ի ղեկավարության խայտառակ կառավարումը ու թերացումները։ Ո՞վ է ասել, որ եթե ժողովուրդը չվճարի իրենց ցոփ ու շվայտ կյանքի համար, դա պետք է անեն այլ ձեռնարկությունները, որոնցում պետությունը մասնաբաժիններ ունի։ Ի վերջո, ստացվում է, որ կրկին ժողովրդի միջոցով են այդ խնդիրը լուծում, քանի որ այն գումարները, որոնք պետք է գնային բյուջե, գնալու են ՀԷՑ-ի հաստափորների գրպանները։
Ուստի ոչ մի էժանացում ՀԷՑ-ի համար. պատշաճ ստուգում, գործի հարցում, հետաքննություն, քրեական գործերի հարուցում ու ընկերության ազգայնացում և ուրիշ ոչինչ։
Գուրգեն Վարոսյան