2013 թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 17.00-ին, 58-ամյա Սիլվա Պ.-ն դիմել էր ոստիկանության Դիլիջանի բաժին և հայտնել, որ լոգարանի պատուհանը կոտրելով՝ մտել են Դիլիջանի Անդրանիկի փողոցում գտնվող իր ամառանոց եւ գողացել օգտագործված կենցաղային իրեր, խոհանոցային էլեկտրական պարագաներ եւ հագուստ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 2-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի և ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 19-ամյա Էդուարդ Ս.-ն:

Կատարվում է քննություն: