Արցախի զինված ուժերում անցկացվող շտաբային զորավարժությունների շրջանակում` հունիսի 5-ին տեղի են ունեցել շտաբային մարզումներ, որոնց ընթացքին հետևում էին ԼՂՀ նախագահ, ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և այլ բարձրաստիճան զինվորականներ:

Շտաբային մարզումների ընթացքում տարբեր օղակի հրամանատարները, մարտավարական անընդհատ փոփոխվող իրավիճակների վերաբերյալ, զեկուցել են իրենց ընդունած որոշման մասին: