Մամուլում գրվել է արդեն, որ մարտի 19-ից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը Դուբայում հանգստանում Էին: Որոշ տեղեկություններով, սակայն, այդ հանգստին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը և ռուսաստանաբնակ մի քանի այլ հայ գործարարներ: Մի քանի օր տևած բանակցություններ-հանգստից հետո Արկադի Ղուկասյանն ու մյուսները վերադարձել են, իսկ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը, ինչպես արդեն հայտնի է, վերադարձել են ավելի ուշ` մարտի 31-ին: Քննարկված հարցերի շրջանակը, բնականաբար, գաղտնի է պահվում, սակայն, որոշ տեղեկություններով, առանցքային հարցերը եղել են Սերժ Սարգսյանի ինաուգուրացիաից հետո ձևավորվելիք ապագա կառավարության, կառավարության ղեկավարի, ինչպես նաև կադրային այլ հարցեր: Թերթի տեղեկություններով, ինչ-որ ընդհանուր պայմանավորվածություններ, այնուամենայնիվ, ձեռք են բերվել,բայց թե կոնկրետ որ հարցերի շուրջ, հայտնի չէ: Ուշագրավը ցանկն է. ըստ էության մասնակցել են տարածաշրջանում և Հայաստանում առկա բոլոր շահագրգիռ անձանց և ուժերի ներկայացուցիչները` Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի «դեսպանները»,-գրում է «Հրապարակ» թերթը:
Ի՞նչ են քննարկել Պուտինի, Սարգսյանի և Քոչարյանի «դեսպանները»


