Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Տիգրան Պետրոսյանցը,- հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Մարզչական շտաբում ընդգրկվել են Տիգրան Առաքելյանը և դարպասապահների մարզիչ Գոռ Եդիգարովը:
Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը մարզումներ է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, որոնց ընթացքում թիմը կանցկացնի երկու ընկերական հանդիպում:
Հունիսի 6-ին, ժամը 17:00-ին Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը կհանդիպի «Բանանց-98» թիմի հետ, իսկ հունիսի 10-ին, ժամը 10:00-ին՝ «Փյունիկ-98» թիմի հետ:
Տիգրան Պետրոսյանցը՝ Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ
