Ինչպես արդեն նշել ենք, Հունիսի 7-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ։ Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են երկու անկուսակցական թեկնածուներ` Արթուր Աբգարյանն ու Կարեն Փարեմուզյանը։ Վեջինիս թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն:
Ընտրություններում իր «բուռն» մասնակցությունն է ներդրել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ ոչ միայն առաջադրելով թեկնածու՝ Կարեն Փարեմուզյանին, այլ նաև իր դիրքն օգտագործելով ճնշումներ գործածելով պետական աշխատողների վրա, ինչպես նաև գումարներ բաշխելով՝ գնելով ընտրաձայներ վերջինիս համար:
Իհարկե, խելացի ընտրողն ինքն էլ կգիտակցի, որ նույնիսկ գումար վերցնելով, կարող է ընտրել իր իսկ ցանկացած թեկնածուին:
Ըստ տարածված լուրերի Լոռու մարզպետը խոստացել է իր թիմակիցներին ելույթ ունենալ Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության եթերով՝ վստահեցնելով, որ դրանից հետո Ալավերդու կին բնակիչներն անպայման կընտրեն Կարեն Փարեմուզյանին:
Հետաքրքիր ու տարօրինակ մոտեցում է, նույնիսկ վիրավորող, ինչու չէ նաև ոչ մարզպետին վայել:
Ըստ Նալբանդյանի՝ ալավերդցի կանայք վերջին տարիներին «ցելա են քցում իր մոտ աշխատելու համար»։
Որտեղի՞ց մարզպետին այսքան ինքնավստահություն: