Այսօր` հունիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք և Տարածքային կառավարման Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գտնվող արհեստական ջրամբարում երեխա է խեղդվել և դին հայտնաբերելու համար անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները ջրամբարից դուրս են բերել Գ. Ա.-ի (ծնվ.2003թ.) դին:
Լուսանկարները shamshyan.com-ի


