Ճանապարհային ոստիկանությունում երեկ դարձյալ ազատման հրամաններ են եղել. «Հրապարակի» տեղեկություններով, Վովա Գասպարյանը մի քանի ճանապարհային ոստիկանների ազատել է աշխատանքից: Այս անգամ պատճառը ոչ թե դրամաշորթությունն ու անբարեկիրթ վերաբերմունքն է եղել, այլ դավաճանությունը: Պարզվում է` այդ տեսուչները ոստիկանական այս կամ այն միջոցառման մասին հետախուզվող մեքենաների տերերին կամ կարգազանց վարորդներին նախապես զգուշացրել են: Այդպիսով ձախողելով նախատեսված օպերացիաները: