«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ խմբագրություն զանգահարած տիկին Սեդան ասում էր, որ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային ժամերը փոխել են՝ առաջ մետրոն սկսում էր աշխատել ժամը 06։30-ին, հիմա՝ 07։30-ին սկսում է, 23։00-ին՝ ավարտում։ «Ժամը 7-ին պետք է արդեն գործի տեղում լինեմ, իսկ մետրոն այդ ժամին նոր սկսում է իր աշխատանքը, արդեն նկատողություն եմ ստացել, եթե մի անգամ էլ ուշանամ, աշխատանքից կհեռացնեն»,- ասաց տիկինը։

Պարզվում է՝ մետրոպոլիտենը որոշել է ծախսերի խնայողություն անել, քանի որ առավոտյան ժամերին ուղևորների հոսքը նվազել է»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: