«Ես այդ տեսանյութ կոչվածն ամիսներ առաջ եմ տեսել, հենց ինքն էր ինձ բերել ցույց տալու, ճիշտն ասած այդ գործը շատ քիչ է ինձ հետաքրքրում, որովհետև դա պետք է հետաքրքրի պատկան մարմիններին, ինձ այդ տեսանյութը և՛ ամիսներ առաջ, և՛ այս պահին հարցեր առաջացրեց»,- ասաց Արմեն Աշոտյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Պոլիտեխնիկի» ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի վերջին ասուլիսին հնչած գնահատականներին

Աշոտյանը չի կարծում, որ իրեն կարելի է պատասխանել նման տեսանյութերով, որովհետև պետք է կարողանալ ոչ միայն արժանապատիվ աշխատել, այլ արժանապատիվ հեռանալ, պետք է կարողանալ ընդունել սեփական թերությունները և խնդիրները:

Ինչ վերաբերում է Թոքմաջյանի հետ ունեցած իր հարաբերություններին, նախարարը նշեց, որ չի մեկնաբանում անձնական հարաբերությունների խնդիրը, և իրեն հետաքրքրում է բուհը, որտեղ որևէ մեկը բարձրանալու համար չի փորձի տապալել նախորդների աշխատանքը, որտեղ կաշխատեն դասախոսներ, որոնց աշխատանքը կախված չի լինի ռեկտորի հետ ունեցած հարաբերություններից, դասախոսներ, որոնք վերջին պահին չեն հայտնվի բուհում և դառնա կառավարման խորհրդի անդամ:

Նշենք նաև, որ վերջերս Թոքմաջյանը ասուլիսի ժամանակ անդրադարձել էր լայն տարածում գտած վիրտուալ սկանդալին: Նա ներկայացրեց փորձաքննություն անցած կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես է տարբեր սրճարաններից մուտք գործվել իր ֆեյսբուքյան էջ և կազմվել այդ սկանդալային նամակագրությունը: