«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ես այն քաղաքացիներից մեկն եմ, որ կիրակի օրը մասնակցել է ՏԻՄ ընտրություններին: Ալավերդու բնակիչ եմ, մասնակցել եմ ընտրություններին, եթե իմ հարգարժան գործընկերոջ ներկայացրած փաստերը նույն ձև են Արտաշատի ու Աբովյանի հետ կապված, ինչպես Ալավերդիում, ուրեմն ես պարտավոր եմ և՛ իմ ընտրողներին, և՛ հայրենակիցներին ասել փաստերով»,- ասաց նա: