Ապրիլի 2-ին Պռոշյանի գյուղապետարանի դիմաց անհայտ կրակոցից սպանված դաշնակցական Հրաչ Մուրադյանի մրցակից գյուղապետի թեկնածու ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը դեպքի օրը մոտ 3 տասնյակ գյուղացիների հետ հարցաքննվել է ոստիկանությունում:
Նշենք, որ անցյալ տարի Պռոշյանի գյուղապետի ընտրությունից հետո վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել ընտրված Հրաչ Մուրադյանի ու պարտված մրցակից Արթուր Մուրադյանի միջև:
Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի հետ:
- Պարոն Մուրադյան, ո՞րն է Ձեր գնահատականը գյուղապետ Հրաչ Մուրադյանի հետ կատարվածի առթիվ:
- Շատ վատ գնահատական է իմ գնահատականը, ո՞րը պիտի լինի:
- Գյուղացիների շրջանում մեղադրանքներ կան եւ՛ Հանրապետականի հասցեին, և՛ որոշակիորեն Ձեր հասցեին, որ Դուք լարված հարաբերություններ, վիճաբանություն եք ունեցել գյուղապետի հետ:
- Ուրեմն ասեմ' դրանք սխալ կարծիքներ են, սխալ մեկնաբանություններ են: Մենք ընդհանրապես, ես անձամբ կամ Հանրապետականը ոչ մի կապ չենք ունեցել: Ընտրություններն անցել են խաղաղ, հանգիստ: Ինքը իր ժողովրդի հետ, ոնց որ ես, ձայներ է բավարարել, մենք էլ համաձայնվել ենք, որ ինքը արդար ձևով կրել ա: Ես իրա հետ հարաբերություններ եմ ունեցել, բարև, բարի լույս, ոչ մի տարաձայնություն էլ չի եղել մեր միջև:
- Գյուղացիներն ասում են, որ որոշ ժամանակ առաջ վիճաբանություն է եղել ձեր միջև, անգամ կրակոցներ են եղել գերեզմանատանը:
- Սուտ են ասում: Տենց բան չի եղել ընդհանրապես: Եթե ասող կա, թող գա կանգնի, բացահայտ ցուցմունք տա, որ տենց բան ա եղել: Ընդհանրապես նման բան չի եղել: Ընդհանրապես խոսք-խորաթա չի եղել:
- Սակայն այդ մասին մամուլում է գրվել, որ ընտրություններից հետո եղել է վիճաբանություն ձեր միջև:
- Չէ՛, չէ՛, 100 տոկոսով չի եղել: Էդ ես ձեզ վստահեցնում եմ ամեն ձևով: Ես ձեզ կարող եմ ապացուցել, մենք մի ջոկատից ենք եղել, հանդիպել ենք, ձեռքով բարև էլ ենք տվել, ոչ մի տենց բան էլ չի եղել: Ժողովուրդն ա, ասեկոսեները, գիտեք, բամբասում են, տենց բաներ խոսում են: Եթե ապացույցներ կան, թող ապացուցեն: Ես հերքում եմ, որովհետև հնարավոր չի տենց բան եղած լինի:
- Իսկ Ձեր տարածքի ՀՀԿ պատասխանատու Գուրգեն Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղապետի ընտրություններից հետո վեճ եղել է ձեր միջև, բայց երեխայի հետ կապված է եղել:
- Մեր մեջ ոչ մի քաղաքական բան չի եղել: Կարող է իմ ընկերոջ երեխան իր երեխայի հետ վիճաբանել է, բայց դա քաղաքական բան չի, ոչ էլ տարաձայնություն: Ի՞նչ կապ ունի, եթե երեխան երեխուն բրթել ա, ասենք' մի խոսակցություն ա եղել դպրոցում: Դա եղել ա գյուղապետի ընտրություններից երկու օր հետո:
- Այսօր Դաշնակցությունը հայտարարում է, որ սա քաղաքական սպանություն է: Ո՞րն է Ձեր գնահատականը:
- Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, ես ի՞նչ իմանամ, դա սպանություն ա, բայց էդտեղ քաղաքական ոչ մի բան ես չեմ տեսնում:
- Կարծում եք' քաղաքական դրդապատճառներ չկայի՞ն:
- Ես չգիտեմ, ես իրա հետ ոչ շփվել եմ, ոչ էլ գիտեմ: Քաղաքական ինչ-որ մեծ տարաձայնություն չի եղել: Էդքան բան կարող եմ ասել:
- Իսկ Ձեր միջև տնտեսական խնդիրներ եղե՞լ են:
- Ընդհանրապես մենք հարց-պատասխան իրար մեջ չենք ունեցել: Կիսելու ոչ մի բան չկա, ոչ էլ ինչ-որ ֆինանսական կամ եսիմ ինչ հարցեր:
- Տեսակետներ կան, որ ինքը բավական ինքնուրույն գյուղապետ էր, ինքնուրույն ֆինանսական միջոցներ էր հայթայթել հովանավորության հետ կապված, որոշակիորեն անկախ էր: Հնարավո՞ր է' այդ հողի վրա եղած լինի սպանությունը:
- Ես ոնց էդ հարցին պատասխանեմ, եթե ինքն ա եղել, ինքն ա մտածել, կամ ինչ ա արել, ինչ չի արել: Ես իրա հետ չեմ տվել, չեմ առել, ես ոնց կարող եմ ասել' ինչ է արել, կամ ինչ էր ուզում անել:
- Այսօր գյուղում մեղադրում են Հանրապետականին սպանության մեջ, դա ինչպե՞ս եք գնահատում:
- Սխալ եմ գնահատում: Ոչ գյուղապետի ընտրությունների ժամանակ, ոչ նախագահական, ընդհանրապես ինքն էդ հարցի մեջ ոչ եղել ա, ոչ էլ քաղաքական ինչ-որ հարցի վերաբերյալ վեճ է եղել:
- Այդ դեպքում, ո՞նց կարող էր նման սպանություն լինել, այն էլ' օրը ցերեկով:
- Ես հո դերվիշ չեմ կամ դատախազ չեմ, որ էդ հարցին պատասխանեմ:
- Ձեզ հարցաքննե՞լ են ոստիկանությունում այս գործով:
- Այո՛, հարցաքննել են: Երեկ առավոտյան ժամը 11-ից հետո ինձ հարցաքննել են:
- Որպես գործով վկայի՞:
- Ես ի՞նչ վկա, եթե ես տանն եմ եղել, լսել եմ էդ լուրը:
- Պատրա՞ստ եք մասնակցել գործով հետաքննությանը:
- Միշտ էլ պատրաստ եմ, ոչ մի վախենալու բան չունեմ, ես արդար, մաքուր եմ: Էդ բամբասանքները չի նշանակում, որ ես կարող ա քաշվեմ կամ վախենամ, կամ եսիմ ինչ: Բոլոր ժողովուրդն էլ ինձ ճանաչում են, ես շփվում եմ, էնպես չի, որ չեմ շփվում:
- Ձեր կարծիքով' այս գործը կբացահայտվի՞:
- Աստված տա, 5 րոպեից բացահայտվի, իմանան' ով ա, ինչ ա:
Suggestions
Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
Ameriabank leading mortgage market five years in row
Ameriabank named best foreign exchange bank in Armenia by Global Finance
Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
Ameriabank named the Bank of the Year 2022 in Armenia by The Banker Magazine
Ameria PhonePOS. New application for receiving non-cash payments with a smartphone
The Buy Armenian Hope for Christmas Event․ december 10 & 11
Ameriabank launches Google Pay, Google Wallet support for card users in Armenia
Ameriabank: At the Vanguard of Armenia's Banking Sector
Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia
Largest corporate bond program at securities market of Armenia completed successfully
Ameriabank Receives the Most Innovative Digital Bank Regional Award 2022 by Global Finance Magazine
Ameriabank Receives Euromoney Award for Excellence as the Best Bank in Armenia for 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Leading international, Armenian companies focusing on ecosystem solutions join Orion Summit 2022
Non-cash summer: a chance to win 22 travel vouchers for the clients of Ameriabank
Ameriabank wins Best Bank in Sustainable Finance award for 2022
Ameriabank awarded with TFP Prize for Deal of the Year 2021: Green Trade by EBRD
Global Finance names Ameriabank Best Bank in Armenia in 2022
Ameriabank’s ‘Live Armenian,’ ‘Live with a Smile,’ ‘Live Limitless’ promotional draws’ winners are announced
Global Finance Names Ameriabank “Best Investment Bank” in Armenia
Ameriabank receives another IFC award in trade-finance sector
Ameriabank is the first in Armenia to place green bonds via public offering
"You can create systems, but they must be based on people, be people-centered," says Lindsey Forbes, Ameriabank Board Member
Ameriabank is the largest taxpayer among Armenian banks according to results of year 2021
Funeral services for 5-year-old Armenian boy from Pasadena to be held on July 18
Armenia President discusses economic cooperation with US
Armenian dad of 5-year-old missing boy smiles and jokes in court
Armenia delegation: Signatures shall be collected to express no-confidence to PACE president
London fire: 6 people killed
French Presidential elections: Macron, Le Pen through to second round
Most popular
Today
For week
For Month
4 Simple Ways to Build Downtime Into Your Busy Day
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Alexis Ohanian, his grandfather attend LA premiere of The Promise
Kim Kardashian on Armenian Genocide
Sex and red wine extend youth
168 Zham: Russia pursuing policy of retreat in Artsakh
Haykakan Zhamanak: Karen Karapetyan unwilling to strike coalition deal with ARF-D
Haykakan Zhamanak: Russia-Turkey thaw to deal major blow to Armenian businessmen
Zhamanak: Ohanyan to be promoted to senior post in Russia?
Zhoghovurd: Russian low-coster’s disappointing shock
Aznavour to Receive a Star on the Hollywood Walk of Fame
Geri Horner on Her New Single, George Michael, and Her Open Door Policy With the Spice Girls
Armenian choir to perform during Trump visit to Church of the Holy Sepulchre in Jerusalem
Jacqueline Bisset to topline “Journey to Miyakojima” drama
Closed screening of Armenian Genocide movie, The Promise, is held in Yerevan (Video)