Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան հունիսի 30-ին՝ «Արքայական ակումբի» հետ պայմանագրի ավարտից հետո կմեկնի Թուրին, այս մասին հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա ֆուտբոլիստը մինչև 2019 թվականը պայմանագիր է ստորագրել «Յուվենտուսի» հետ, որտեղ հանդես է գալու ազատ խաղացողի կարգավիճակով:
Հավելենք, որ Լա լիգայի ավարտված առաջնությունում Խեդիրան 11 հանդիպման է մասնակցել: