Ցանկացած պետության տնտեսության համար կարևոր նշանակություն ունի նրա աշխարհագրական դիրքը: Նամանավանդ զարգացող պետությունների համար անչափ կարևոր է հարաբերությունները բարելավել հարևան երկրների հետ:
Հայաստանի պարագայում խնդիրը մի փոքր բարդ է: Հարևան պետություններից միայն Իրանն ու Վրաստանն են, որոնց հետ ճանպարհները բաց են և Հայաստանի համար լուծում են չափազանց կարևոր խնդիր:
Ամեն դեպքում չմոռանանք, որ միակ ճանապարհը դեպի սև ծով անցնում է Վրաստանով: Ինչպես հիշում ենք, մի քանի տարի առաջ ռուս-վրացական կարճատև պատերազմի արդյունքում, երբ փակվել էր Լարսի ճանապարհը, Հայաստանը հայտնվել էր անցանկալի տնտեսական իրավիճակում:
Այս համատեքստում պետք է կարևորել հարևան Վրաստանի հետ ունեցած հարաբերությունները: Վերջերս Հովիկ Աբրահամյանը գտնվում էր Վրաստանում, որի շրջանականերում հանդիպում էր ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ: Անձնական լավ հարաբերություններ ունենալով իր վրացի գործընկերոջ հետ` վարչապետը կարողացավ արդյունքի հասնել օրակարգում առկա կարևոր խնդիրներցի մեկի հարցում: Մասնավորապես «քննարկման սեղանին» դրված առաջնային խնդիրներից մեկը նախորդ տարի վիզային ռեժիմի հետ կապված վրացի օրենսդիրների կողմից հաստատված փոփոխություններն էին:
Վրաստանի կառավարությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիներն անարգել մեկ տարվա ընթացքում կարող են գտնվել Վրաստանում: Դրանց շարքում է նաև Հայաստանը:
Համաձայն նախորդ տարվա որոշման, 2014թ.-ի սեպտեմբերի 1-ից մի շարք պետությունների քաղաքացիների համար սահմանվել էր Վրաստան մուտքի վիզայի առկայության, ինչպես նաև 180 օրվա ընթացքում այդ երկրում ընդամենը 90 օր գտնվելու պայման:
Սա այն խնդիրներից էր, որը ամենաշատն էր մտահոգում ջավախքահայերին, ովքեր հիմնականում Հայաստան և Ռուսաստան աշխատանքի մեկնելու նպատակով ձեռք էին բերել նշված երկրների քաղաքացիություն:
Այսպիսով , Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մեկ տարի ժամկետով մուտք գործել Վրաստան:
Այս որոշումը դրական ազդակ էր հայ-վրացական հարաբերություններում: Կարելի է ասել, որ Աբրահամյանի այցը իր առաջին դրական պտուղներն արդեն տվեց:
Վրաստանի հետ ունեցած հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերը բխում են այնտեղ ապրող հայության շահերից:
Տիգրանուհի Դավթյան