«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ԱԺ-ն կրկես էր հիշեցնում: Նախ թեժ լեզվակռվի մեջ մտան Հեղինե Բիշարյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Գալուստ Լուսավորիչը սա բնորոշեց որպես «հերոսների» մարտ, Լևոն Զուրաբյանը «գտավ», որ ԱԺ-ում ամենաքաջ հերոսը Գալուստ Գրիգորիչն է: Հետո, կառավարության հետ հարցուպատասխանի ժամին, Սեյրան Օհանյանի և Հովիկ Աբրահամյանի համաժամանակյա մուտքը բազմանշանակ վերաբերմունքի արժանացավ: Քիչ հետո վերջին շրջանում բավական լարված հարաբերություններ ունեցող ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու Հովիկ Աբրահամյանը հաղորդակցության «մաստեր կլաս» ցուցադրեցին:
Խաչատրյանը 5 րոպեն մեկ մոտենում էր վարչապետին, ականջին ինչ-որ բան ասում, քննարկում էին, գնում-նստում էր տեղը: Այդ ընթացքում խիստ անտրամադիր Հրանուշ Հակոբյանը գլուխը «երկուս» ստացած աշակերտի նման դրել էր սեղանին` ննջում էր կամ մտորում էր իր «բախտի մասին», իսկ մարդ սպանելու-բռնաբարելու մասնագետ Շմայսը, փորը դուրս ցցած, ձանձրանում էր՝ պտտվում «կրեսլոյի» վրա»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: