Նորվեգիայի կառավարությունը համաձայնել է մինչև 2017-ը ընդունել 8000 սիրիացի փախստականների:
Նրանք այս տարի կընդունեն մոտ 2000 փախստականների, իսկ 2016 և 2017 թվականների համար կանխատեսվել է 3000 փախստական ամեն տարի։
Պետությունը կուսակցությունների հետ համաձայնագիր է ստորագրել, ըստ որի նյութական օժանդակություններ են բաշխվելու երկրի տարբեր մասերում սիրիացի փախստականների կարիքները հոգալու համար։