Այսօր Ազգային ժողովն ընդունեց 2014թ-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը՝ 66 կողմ, 17 ձեռնպահ և 10 դեմ քվեարկությամբ: Ուշագրավն այն է, որ բյուջեի կատարողականին կողմ էր միայն ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը, իսկ ձեռնպահ քվեարկեցին ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը:

ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ այսօր ՀՀ օրենքով՝ ԱԺ հինգերորդ գումարման 7-րդ նստաշրջանի ավարտն է: ԱԺ նախագահը պատգմավորներին խնդրեց ներկա լինել նստաշրջանի փակմանը, որը կհայտարարվի ԱԺ օրհներգի ներքո:

Հիշեցնենք նաև, որ հունիսի 15-ին Կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա նաև ԱԺ արտահերթ նստաշրջան: