Երեկ՝ հունիսի 10-ին Երևանի Հյուսիսային պողոտայում անցկացվում էր ստորագրահավաք, որը դեմ էր ուղղված Տերյան փողոցում գտնվող 2 շենքերի ոչնչացմանը: Տերյան 23 և 25 հասցեներում գտնվող շենքերի բնակիչներին վաղուց են առաջարկում լքել իրենց բնակարանները: Շենքերից մեկը հայտնի Դերասանների շենքն է:
Բնակիչները, սակայն, չեն հանձնվում:
Անցորդներից շատերն էին ցանկություն հայտնում օգնել ցուցարարներին: Իսկ ոմանք էլ թերահավատորեն էին վերաբերվում հարցին՝ ասելով. «անիմաստ ա, մեկա ինչ ուզեն անելու են, քանդելու են...»:
Սրան ի պատասխան պաստառներով կանգնած տղամարդկանցից մեկն ասաց. «Դե կտեսնեք, որ ստացվելու է...չեն քանդի, եկեք և օգնեք»: