Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը բացի «էլետրաէներգիան կթանկանա մոտ 7 դրամով» հայտարարությունը, արեց ևս մեկ ուշագրավ հայտարարություն: Ըստ Նազարյանի` ՀԷՑ նախկին կառավարիչները 5 տարի շարունակ ներդրումներ չէին իրականացրել` փող էին աշխատել, այդպիսին է եղել նրանց բիզնես ռազմավարությունը: Հատկանշական է, որ այս հայտարարությամբ Նազարյանն ուղղակի փաստել է, որ ըստ էության կողմերն իրականացնում են իրենց պարտավորությունները, թե ոչ, պետական վերահսկողությունը բացակայել է, և կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ բացակայում է նաև հիմա, և որ կամայական վերահսկող աշխատանքային խումբ կարող է պարզել` արդյոք աստղաբաշխական ծախսերն իրականում իրականացվել են, թե միայն առկա են թղթի վրա: Շրջայցն ուղղակի կապացուցի, որ կողմերից մեկն ուղղակի չի իրականացրել պայմանագրով սահմանված պարտավորությունների առնվազն ինչ-որ մասը, ինչն էլ իր հերթին կարող էր հիմք հանդիսանալ անգամ պայմանագրի լուծարման համար: Իսկ այս ամենի փոխարեն ընդամենը փորձ է արվում ներկայացնել, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացնում է ամենը` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը հնարավորինս կանխելու համար:
Հ.Գ.
Տեղեկացա նաև, որ Նազարյանն աշխատել է Երևանի Տնաշինական կոմբինատի տնօրեն: Չգիտեմ այսօր գործում է կոմբինատը, թե ոչ, բայց եթե անգամ չի գործում, առաջարկում եմ վերաբացենք, քանզի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանն ուղղված այս մոտեցումով տնաշեններն տնաքանդությամբ են զբաղվում:
Բաբկեն Պիպոյան-Facebook