Հունիսի 8-ին, ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դատապարտյալ Բ. Գ.-ին տեսակցության եկած հոր՝ Հ. Դ.-ի անձնական զննությամբ, գոտու միջից, հայտնաբերել և առգրավել են 1,3 գրամ դեղնականաչավուն զանգված:

Դ. Հ.-ն հայտնել է, որ թմրամիջոցը պոկել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի իր տան հողամասում աճեցված թփերից մեկից:

Ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ վերջինիս հողամասից հայտնաբերվել և առգրավվել է մի քանի կանեփանման թուփ, ինչն ուղարկվել է փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Կատարվում է հետաքննություն: