Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Արալեզ գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա Գեւորգ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ վերջինս մայիսի 29-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Տափերական գյուղում կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի բաքից, ռետինե խողովակի միջոցով, գողացել է 120 լիտր դիզվառելիք` պատճառելով մոտ 42.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն: