Ֆեյսբուք սոցիալական ցանցում երեկ Ոտքի Հայաստան անվամբ մի օգտատեր հիշատակի միջոցառում է կազմակերպել Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիշատակին:
Ինչպես նշվում է միջոցառման մասին ծանուցագրում, հիշատակի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ապրլի 4-ին, ժամը 19:30­ին Ազատության հրապարակում և կշարունակվի վաղը: Այնտեղ տեղի կունենքն մոմավառություն, որից հետո կցուցադրվի Հրաչ Մուրադյանին նվիրված ֆիլմ:
Իսկ վաղը՝ ապրիլի 5-ին, ժամը 11:30-ին նախատեսվում է երթ Աշտարակի խճուղոց դեպի Պռոշյան գյուղ՝ մասնակցելու Հրաչ Մուրադյանի հուղարկավորությանը:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցելու ցանկություն են հայտնել հրավիված 12,000 օգտատերարեից միայն 436-ը:
Հիշեցնենք, որ Հրաչ Մուրադյանի դին Պռոշյանի գյուղապետարանի դիմացից էին հայտնաբերել, որի առթիվ հարուցվել է քրեական գործ: