«Գորիսի Սդղի գյոլում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում, ինչպես տեղեկացրել ենք, Մուշեղ Զաքարյանի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու կասկածանքով, ձերբակալվել էր Սյունիքի մարզպետի վարորդ Արագած Ղևոնդյանի որդին: Կա նաև երկրորդ ձերբակալված անձ, ով մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի ընկերն է: Վերջին ձերբակալությունը մարզպետի որդու շրջապատում խուճապ է առաջացրել: Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ խուճապային տրամադրությունների արդյունքում արդեն նույնիսկ փախուստի դիմողներ են եղել»,- գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: