Բրազիլուհի սուպերմոդել Ադրիանա Լիման հունիսի 12-ին տոնում է ծննդյան 34-ամյակը: Դեռ 15 տարեկան հասակում նա զբաղեցրել է երկրորդ տեղը «Supermodel of the world» մրցույթում: 2 տարի անց պայմանագիր է կնքել «Elite» գործակալության հետ և Բրազիլիայից տեղափոխվել Նյու Յորք: Հայտնի է որպես ներքնազգեստ արտադրող հայտնի ընկերություններից մեկի՝ «Victoria's Secret»-ի հրեշտակ: 2001թ. «Forbes» ամսագրի տվյալներով զբաղեցրել է 4-րդ տեղն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների շարքում: Զբաղվում է նաև բարեգործությամբ: