Չեխիայի խորհրդարանի անվտանգության հարցերով հանձնաժողովը համաձայնել է վիզաների տրամադրման կանոնների խստացման մասին պետության ներքին գործերի նախարարության առաջարկներին, գրում է ria-ն:

Ենթադրվում է վիզայի դիմում ներկայացնողներին պարտավորեցնել ներկայացնել նաև տեղեկանք այն մասին, որ այցելուն չունի վարակիչ հիվանդություններ: Երկրի ՆԳՆ-ն կարծում է, որ դա կկանգնեցնի հիվանդությունների տարածումը, որոնք մարդիկ «իրենց հետ բերում են» հայրենիքից:

«Թե կոնկրետ ինչ հիվանդությունների մասին է խոսքը, օրենքի փոփոխություններում չի հստակեցվում: Վարակիչ հիվանդությունների ցանկը դեռ կազմվում է: Թե դրա մեջ կներառվի ՄԻԱՎ-ը, տուբերկուլոզը, թե սովորական գրիպը, դեռ հայտնի չէ»,- հաղորդում է Չեխական ռադիոկայանը: