Հունիսի 13-ին, ժամը 09.05-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի պատի մեջ օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները տան բակից բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: