Սիրիայի հարավային քաղաքներից Ալ Սուեյտա քաղաքում պատերազմական իրավիճակի սկզբից տեղի «տուրզիները» (այն ցեղերը, որոնք հնուց բնակություն են հաստատել Սուեյտայում, մուսուլման են, բայց նրանց կրոնական կոչումը տուրզի է) ինքնապաշտպանություն են կազմակերպել՝ իրենց սիրիական հայրենիքը պաշտպանելու համար։

Վերջերս Ալ Շեյխ լեռան վրա տեղի ունեցան բախումներ նրանց ու դահեշականների միջև և մեծ թիվով տուրզիներ ջախջախվեցին։

Եթե այսպես շարունակվի նրանք կկորցնեն ինքնապաշտպանությունը։ Ուստի նրանք օժանդակություն են խնդրում Ասադի կառավարությունից՝ ասելով. «արդյո՞ք Ասադը մոռացել է մեզ կամ էլ չի ուզում այս հողատարածքները պաշտպանել»։