Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում բանակցություններ են անցկացրել: Հանդիպումը անցել է դռնփակ: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից՝ ռուսական կողմից հանդիպմանը ներկա են եղել նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, «Գազպրոմ» էներգետիկ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը և այլոք։
Հանդիպումից հետո Էրդողանն ընդգծել է, որ Բաքվում Եվրոպական խաղերի բացմանը ներկա չեն գտնվել եվրոպական առաջատար երկրների առաջնորդները։