Հիշեցնենք, որ օրեր առաջ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը անդրադառնալով հունիսի 7-ին կայացած ընտրություններին՝ հայտարարեց, որ կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումներ են եղել:
Բիշարյանը հղում էր արել «Ժողովուրդ» օրաթերթին, որտեղ գրված է, որ Ալավերդիում, Աբովյանում, Արտաշատում տեղի ունացած ընտրությունների ժամանակ խախտումներ են եղել, օրինակ՝ Ալավերդիում 3 հազար մարդ ավել է քվեարկել։

 Հաշվի առել եք պլաստիկ քարտե՞րը մենք ընտրական օրենսգիրք ենք խախտում, իսկ ո՞վ պետք է սրա մասին մտածի,- ասաց պատգամավոր Հ. Բիշարյանը:  
Շարմազանովը անդրադառնալով Բիշարյանի հայտարարությանը՝ հայտարարեց. «Ես այն քաղաքացիներից մեկն եմ, որ կիրակի օրը մասնակցել է ՏԻՄ ընտրություններին: Ալավերդու բնակիչ եմ, մասնակցել եմ ընտրություններին, եթե իմ հարգարժան գործընկերոջ ներկայացրած փաստերը նույն ձև են Արտաշատի ու Աբովյանի հետ կապված, ինչպես Ալավերդիում, ուրեմն ես պարտավոր եմ և՛ իմ ընտրողներին, և՛ հայրենակիցներին ասել փաստերով: 

Շարմազանովը նույն օրը կոչ արեց իր կոլեգաներին չհղվել լրատվամիջոցներին, այսինքն կասկածելով լրատվամիջոցների օբյեկտիվությանը, ինքն իրեն ու իր օդում հնչեցրած խոսքերը  լրատվամիջոցների փաստարկներից «արդար» համարելով: Սակայն րոպեներ հետո YerevanNews.am-ը անդրադարձավ Շարմազանովի սուտ հայտարարությանը, ներկայացնելով փաստեր տեսանյութի ու նկարների միջոցով՝ նույն Ալավերդուց, որի մասին այդքան ինքնավստահ արտահայտվում էր:

Ուղիղ մեկ օր անց Ազգային ժողովում տեղի ունեցող մեկ այլ ընդհարման ժամանակ նույն ագրեսիայով Շարմազանովը դիմեց Թևան Պողոսյանին, ասելով՝ «Մամուլին քիչ հղում արեք»:

Եթե Շարմազանովին թվում է, որ անընդհատ կրկնելով այդ տողը «Մամուլին քիչ հղում արեք», կփակի բոլորի ականջները, որ չլսեն այն ամենը, ինչ խոսվում է իր մասին, սխալվում է... Իսկ անլրջությունն ու ատելությունը մամուլի ու լրագրողի հանդեպ ոչ մի դրական արդյունք չի տա Ձեզ: