...Հեռախոսազանգ... «Բացիր դուռդ»... Ծաղիկներ... Մայրիկիս Ծննդյան առաջին ծաղիկները։ Իմ Թանկագին ընկերուհու՝ Sofi Mkheyan - ի կողմից։ Սո՜ֆ.....։((
Գիշերային լռության մեջ՝ խոսուն ծաղիկներ...
Մայրս.. 2015- ի Հունիսի 14- ին Նա կդառնար 65 տարեկան...։(
Նրա՝ մեզ թողած մեծագույն ժառանգությունը. չվնասել, չնեղանալ, չչարանալ, ...Ներել, նվիրվել, նեղություն տալ միայն ինքդ քեզ։
Մայրս՝ Սիրո ու ներողամտության աներևակայելի ու անսպառ աղբյուր։ Կիրթ, խոնարհ ու ՄԱՐԴ... Մայրս՝ հասարակ ու արտասովոր։
Երբ միակ սփոփանքդ այն է, որ երկնքում շատանում են Հրեշտակները...
Առողջություն աշխարհի բոլոր Մայրերին..
Շնորհավոր ծնունդդ Մամ։(
Նազենի Հեվհաննիսյան